National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2021
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
1 / 1

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում ու այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու եւ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ այն բարձրացնելով մինչեւ 63, իսկ բարձրագույն սպայական կազմի համար՝ մինչեւ 65 տարեկանը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն գործոնով, որ տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն դեռ ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ թեեւ օրինագիծն ունի դրական միտումներ, սակայն տարիքային շեմի կարգավորումը ընդունված է աշխարհի բոլոր պետություններում եւ հիմքում ունի զինվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անձի ֆիզիկական եւ առողջական վիճակի համապատասխանությունը զբաղեցրած զինվորական պաշտոնին եւ դրանից բխող գործառույթներին:  Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմի այդ չափով բարձրացման հարցում մնալ ձեռնպահ:

Պատգամավորները կարեւորեցին ներկայացված փոփոխության առաջարկը՝ այն համարելով հրատապ: Նշվեց, որ քննարկման ենթակա է միայն տարիքային շեմի հարցը, որն առաջարկվեց կարգավորել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ուստի, օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am